ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացության արժանացավ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ այն նպաստելու է ոսկեգործության եւ ադամանդագործության ճյուղերի զարգացմանը։
«Նախագծի նպատակը նշված ոլորտների զարգացման համար հարկային արտոնյալ միջավայրի ձեւավորումն է։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում է վերանայել ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման կանոնները եւ սահմանել արտոնյալ պայմաններ»,- ասաց նա։
Արման Պողոսյանի խոսքով՝ հարկային արտոնյալ միջավայրի ձեւավորմամբ կառավարության ակնկալիքն այն է, որ նախ իրացման շրջանառության իրական ծավալները հայտարարագրվեն։ Այնուհետ, հումքի ձեռք բերման գործարքներն ամբողջ ծավալով փաստաթղթավորվեն, որովհետեւ այս դեպքում արդեն արտադրողները շահագրգիռ են իրենց ԱԱՀ-ով հարկման բազան նվազեցնելու համար հայտարարագրել եւ փաստաթղթավորվել հումքի ձեռք բերման իրական ծավալները։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց ՊԵԿ նախագահին․ «Չի կարա 3-4 մլրդ շրջանառություն ունեցող ընկերությունը 10 մլն խաբի պետությանը։ Կարա սխալվի, բայց դուք գցում եք քննիչների ձեռքը։ Կարա սխեմաներ օգտագործի, լավ է անում, սխեմաներ է օգտագործում, դուք էլ օրենք բերեք ընդունենք, էդ սխեմաների դեմն առնենք»։
ՊԵԿ նախագահն ի պատասխան ասաց․ «Թույլ տվեք չհամաձայնել, որ դուք ասում եք՝ խոշորները չեն կարող այդքան խաբել, բայց կարող են սխեմաներ օգտագործել։ Սխեմայի օգտագործումն արդեն իսկ խաբել է նշանակում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրեր արտադրողի կողմից արտադրված՝ ոսկուց եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի եւ տվյալ իրի արտադրության համար օգտագործված ոսկու եւ թանկարժեք քարերի ձեռք բերման գնի դրական տարբերությունը, բայց ոչ պակաս, քան օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի, իսկ անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում՝ այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսի 10 տոկոսը:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































