Արման Սահակյանի և մյուսների գործի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանը, հայտնում է Sputnik Armenia-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ»,-հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն:


















































