Sputnik Armenia. Մոսկվան իր պատասխանը Բաքվին կփոխանցի դիվանագիտական խողովակներով. ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:
Ավելի Ադրբեջանը բողոք էր հայտնել Ռուսաստանին՝ Փաշինյանի և Պուտինի միջև Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանը և նրա առաջնորդը կարևոր դեր են խաղացել հակամարտության կարգավորման գործում։ Ռուսաստանը մշտապես ձգտել է ստեղծել պայմաններ այս զգայուն հարցի լուծման համար՝ սկսած 1990-ական թվականներից։ Վերջին տարիներին Երևանն ու Բաքուն որոշել են երկխոսություն վարել առանց միջնորդների, ինչը Ռուսաստանը հասկացել է։
«Բայց նաև, դեռ շատ բան կա անելու, որպեսզի կարգավորման գործընթացը անշրջելի դառնա։ Հակամարտության կարգավորման թեմայի փակումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումն էր, որին աջակցել է Մոսկվան»։


















































