Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության ամենադժվար պահերին Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ առաջնորդել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին. Վեհափառ Հայրապետ

Ապրիլ 08,2026 19:50 Share

Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին եվրոպական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը Հայր Թոմաս Շվարցը Նորին Սրբությանը ներկայացրեց պատվիրակության անդամներին՝ ընդգծելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել՝ տեղում ծանոթանալու երկրում առկա իրավիճակին և եկեղեցական ու հասարակական կյանքի ներկա իրողություններին։

Վեհափառ Հայրապետը ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադարձավ Հայոց Եկեղեցու՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը, արձանագրեց, որ պատմության ամենադժվար պահերին Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ առաջնորդել է ազգին հավատով և հույսով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին։

Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերներին ու զարգացումներին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տեղահանված արցախահայերին ուղղված Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930