Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մինասյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից

Ապրիլ 08,2026 22:40 Share

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները գործի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացրել են Վերաքննիչ քրեական դատարանին, որով Դատարանի ուշադրությունն են հրավիրում քննարկվող դեպքում 18 տարեկան պատանու նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածությունը, պիտանիությունն ու համաչափությունն ակնհայտորեն կասկածի տակ դնող մի շարք էական հանգամանքների վրա՝ առանց հղում անելու և վերլուծելու դատարանի համար ակնհայտորեն ծանոթ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի իրավադրույթներին, ՄԻԵԴ դատական պրակտիկային կամ այլ միջազգային փաստաթղթերին՝ դատարանին չծանրաբեռնելու և դատարանի ուշադրությունը առավելապես կոնկրետ փաստական հանգամանքների վրա հրավիրելու միտումով։

Ներքոստորագրյալ կազմակերպությունները գտնում են, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի՝ որպես խափանման միջոց պահպանումը չի լինի հիմնավոր, պիտանի և համաչափ միջոց՝ օրենքով հռչակված նպատակներին հասնելու համար՝ ինչով պայմանավորված անհրաժեշտ են համարում վերացնել այն սահմանող ստորադաս դատարանի որոշումը և կանխել Դ․Մինասյանի անձնական ազատության, առողջության պահպանման և կրթության սահմանադրական իրավունքների հետագա չհիմնավորված սահմանափակումը։

Վերաքննիչ քրեական դատարանին ուղարկված նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ մեր կայքում։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Արդարության նոր մշակույթ» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներիր օրակարգ» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպություն (ՀԿ)
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930