Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշել են ստեղծել «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն

Ապրիլ 08,2026 23:50 Share

Այսօր կայացավ «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որի արդյունքում ընդունվեց կազմակերպության անդրանիկ հայտարարությունը։

Հայտարարության տեքստը` ստորև.

_______

«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման կենտրոնական կոմիտեն հայտարարում է

«Կրթվելը նորաձև է» հասարակական շարժման հարգելի մասնակիցներ, համախոհներ և շահառուներ, ինչպես բոլորիդ հայտնի է, մեր հասարակական շարժման հիմնադիրն Աննա Հակոբյանն է՝ շարժման հիմնադրման պահին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը։ Այդ համատեքստում շարժումը Հայաստանի հանրության շրջանում բնական ընկալում է գտել՝ որպես պետության ղեկավարի կնոջ՝ «Առաջին տիկնոջ», հանրային-հասարակական ակտիվության դրսևորումներից մեկը։ Դա ամբողջ աշխարհում ընդունված, բոլորին հայտնի երևույթ է։

Հիմնադրման օրվանից շարժումը մեծ թափով զարգացել է` իր շարքեր ներգրավելով տասնյակ հազարավոր համախոհների։

Հիմնադրումից կարճ ժամանակ անց ստեղծվել է շարժման հիմնական կոորդինացնող մարմինը՝ կենտրոնական կոմիտեն, հաստատվել և հանրայնացվել է շարժման ռազմավարությունը, ռազմավարական նպատակներին համահունչ ձևավորվել են շարժման խնդիրները լուծելու մի շարք ինստիտուցիոնալ հարթակներ, որոնք ներկայում «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ գործառնող գրավիչ նախագծեր են, այդ թվում՝ «Նոր մեկնարկ», «Հնարավորությունների հարթակ», կանանց ակումբներ, «Գտնված երազ» տարեցների ակումբ և այլն։

Ներկայում, ելնելով այն իրողությունից, որ շարժման հիմնադիրն այլևս «Առաջին տիկնոջ» կարգավիճակ չունի, նպատակ ունենալով ինչպես պահպանել և զարգացնել շարժման ձեռքբերումներն ու գրանցած հաջողությունները, այնպես էլ նոր թափ հաղորդել շարժման ընդլայնմանն ու առաջընթացին՝ կենտրոնական կոմիտեն լրամշակել է շարժման ռազմավարությունը և վերջինիս համահունչ որոշել է ստեղծել «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն։

Հասարակական կազմակերպությունը կունենա կոլեգիալ գործադիր մարմին:

Կազմակերպության ռազմավարության մեջ անփոփոխ են շարժման հետևյալ սկզբունքները.

– Շարժումն իրականացվում է ՀՀ օրենսդրության շրջանակներում. ՀՀ օրենսդրության որևէ պահանջի խախտում մերժելի և անթույլատրելի է Շարժման համար։

– Շարժումն արտահայտում է Հայաստանի բոլոր քաղաքացիների շահերը՝ չունի կուսակցական, սեռային, տարիքային կամ որևէ այլ խտրականություն, և Շարժմանը կարող են միանալ ռազմավարության դրույթներին համաձայն բոլոր անձինք:

– Շարժման համար բարձրագույն արժեքներ են մարդու կյանքը, Հայաստանի Հանարապետությունում արժանապատիվ ապրելու և կրթվելու հնարավորությունը։

 

«Իմ քայլը հիմնադրամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930