Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց զրկել են իրենց հոգևոր կյանքը ապրելու հնարավորությունից, որը մարդու իրավունքների կոպիտ խախտում է». Սամվել դպիր Գրիգորյան

Ապրիլ 08,2026 23:55 Share

«Եթե հայրենիքը, ազգը, արդարությունը, ազնվությունը, մարդասիրությունը քաղաքականություն են, ապա ամբողջ Ավետարանը քաղաքականությունից է խոսում։ Եկեղեցին միշտ է խոսել արդարությունից, ազնվությունից, հայրենիքից, հայրենասիրությունից, ազգից։ Եթե այս ամենը քաղաքականություն է, ապա այո՝ ես քաղաքականությունից եմ խոսում։ Եկեղեցին պետք է քաղաքականությունից խոսի, որովհետև եկեղեցին մտահոգ է ազգի, երկրի, ժողովրդի ճակատագրով». – Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան:

❗️Ինչպես նշում է Տեր Գրիգորը, պատկան մարմինների կողմից ազատազրկման վայրերում խաթարվել է եկեղեցու գործունեությունը, աղոթքը, մարդկանց հոգևոր առաջնորդությունը, հոգևորականի կողմից հոգևոր ծառայությունների մատուցումը։

❗️Պարզվում է, որ քահանայի այցից, Ս․Հաղորդությունից, հոգևոր բժշկությունից, խնամքից զրկել են ոչ միայն կալանքի տակ հայտնված պատանի Դավիթին հետո հիվանդանոցի վերակենդանացման բաժնում հայտնվելուց հետո, այլ նաև Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի այն դատապարտյալներին, ովքեր ծոմ էին պահել Ս.Հարության տոնից առաջ և փափագում էին Ս․Պատարագին մասնակցել, Ս․Հաղորդություն ստանալ։ Այսինքն, մարդկանց զրկել են իրենց հոգևոր կյանքը ապրելու հնարավորությունից, որը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։

❗️Ի դեպ, որևէ աղանդավոր դատապարտյալ զրկված չէ իր աղանդի ներկայացուցչի այցելությունից, իսկ Մայր Եկեղեցու զավակը քրեակատարողական հիմնարկում զրկվում է քահանայի այցելությունից։

❗️Սա առաջին քրիստոնյա երկրի ամոթն ու խարանն են։

 

Սամվել դպիր Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930