Վերաքննիչ դատարանը մերժել է Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի մասով դատախազության բողոքը.
Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը և ԱԺ նախկին նախագահ, ներկայում արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի 3,5 տարվա ազատազրկման որոշումը թողել է անփոփոխ: Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի նախագահ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարանից պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, սակայն դատարանը մերժել է դատախազությանը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել անփոփոխ։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































