Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՄԻՊ-ի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի  համագործակցության ընդլայնման առանցքային ուղղությունները

Ապրիլ 09,2026 11:56 Share

Ապրիլի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանին:

✅ Ողջունելով հյուրին` Պաշտպան Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության արդյունավետությունը:

✅ Անահիտ Մանասյանը կարևորել է հատկապես զգայուն ոլորտներում հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Պաշտպանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել գենդերային հավասարության, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:
✅ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, իր հերթին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը՝ ընդգծելով ոլորտում Պաշտպանի ակտիվ դերակատարությունը:

✅ Քննարկվել են համագործակցության ընդլայնման առանցքային ուղղությունները:

📌 Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը՝ կյանքի կոչելով նոր ծրագրեր, որոնք ուղղված կլինեն ավելի ներառական հասարակության ձևավորմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930