Երևանը չի լքի Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), քանի որ դա մահացու հարված կհասցնի Հայաստանի տնտեսությանը, «Իզվեստիա»-ին ասել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«Հայաստանը երբեք չի լքի ԵԱՏՄ-ն։ Դա նրա համար մահ կլինի, ինչպես նրա տնտեսության համար։ Երկրորդ, նույնիսկ եթե դուրս գա, ստիպված կլինի միանալ Եվրամիությանը (ԵՄ), բայց ո՞վ կընդունի նրան ԵՄ», – ասել է խորհրդարանականը։
Կալաշնիկովը հավելել է, թե Ռուսաստանը պետք է հայելային պատասխան տա Երևանի «ոչ բարեկամական հարձակումներին»:
Ըստ նրա՝ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալն իմաստ չունի, քանի որ դա լուրջ կորուստներ կպատճառի ՀՀ տնտեսությանը։
Կարդացեք նաև
Կալաշնիկովի խոսքով՝ հայ ձեռնարկատերերն առաջինը կտուժեն։
Ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը հասկանում է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը անհամատեղելի է, բայց այս գործընթացները դեռևս չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել։


















































