Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ ոստիկանության ծառայողները մշտապես պետք է «աչալուրջ» լինեն և աչալուրջ են իրավախախտումներ կատարող բոլոր անձանց նկատմամբ. պարզաբանում

Ապրիլ 09,2026 14:10 Share

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր լրատվական կայքերից մեկում հոդված էր հրապարակվել, թե իբր «․․․Պարեկներին հրահանգ է իջեցվել՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ շատ աչալուրջ լինել։ Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ եւ արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու»։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, այդ թվում պարեկները, մշտապես պետք է «աչալուրջ» լինեն և աչալուրջ են իրավախախտումներ կատարող բոլոր անձանց նկատմամբ։ Ավելին, «․․․կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ․․․» ոստիկանությունը պարտավոր է նաև ապահովել մարդկանց անվտանգությունն ու հասարակական կարգը։ Եվ եթե տրանսպորտային միջոցի վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում, տրանսպորտային միջոցը չի ունենում տեխնիկական զննություն կամ ԱՊՊԱ պայմանագիր, հայտնաբերվում է կանգառ-կայանման խախտում կամ տրանսպորտային միջոցի վրա խախտվում է գովազդի կանոնները, ապա, բնականաբար, ոստիկանության ծառայողները պետք է իրականացնեն, և իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները։

Հավելենք, որ հրապարակման մեջ նշված տրանսպորտային միջոցների վարորդները կատարել են վերոհիշյալ բոլոր իրավախախտումները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930