Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղազախստանի պատվիրակության հետ հնարավոր է նաեւ երկաթուղու հարցին անդրադարձ կատարվի, բայց Ռուսաստանի թիկունքում որեւէ քննարկում տեղի չի ունենա»

Ապրիլ 09,2026 14:21 Share

«Իմ ու Ռուսաստանի նախագահի միջեւ կուլիսային հանդիպում չէ տեղի ունեցել, աշխատանքային ճաշ է տեղի ունեցել։ Եվ մենք, ինչպես միշտ, զրուցել ենք բարեկամաբար։ Ես ասել եմ՝ այցը շատ հաջող եմ գնահատում, մյուս բոլորն ազատ են իրենց գնահատականների մեջ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ կատարած այցին եւ դրանից հետո հնչած մեկնաբանություններին։

Նա նշեց, որ արդեն պայմանավորվել են հետագա հանդիպումների մասին՝ հերքելով այն հայտարարությունները, թե սա հավանաբար Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումն էր։ «Ոչ մի նոր բան ես ՌԴ նախագահին չեմ ասել, ինչ այնտեղ հնչել է, դուք ինձանից լսել եք, այսինքն՝ զրո նորություն։ Ես կարծում եմ՝ ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, եւ ես այդ պրոցեսը գնահատում եմ դրական։ Մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու, շարունակելու ենք այդ ճանապարհով»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե Հայաստան է այցելել Ղազախստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը, բանակցությունների օրակարգում երկաթուղու կառավարման հարցը կա՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք Ռուսաստանի թիկունքում որեւէ բան չենք պատրաստվում անել։ Համենայնդեպս այդ փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են եւ բաց, մենք շարունակելու ենք աշխատանքը։ Իսկ Ղազախստանն օգոստոսից ի վեր չի թաքցրել իր հետաքրքրությունը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ։ Ղազախստանի մեր գործընկերները փորձում են առավել առարկայական հասկանալ, թե տրանսպորտային ինչ առավելություններ ու հնարավորություններ են բացվում իրենց համար։ Եվ այս առումով Ղազախստանը միակ երկիրը չէ, որը հետաքրքրված է, բազմաթիվ երկրների հետաքրքրված են։ Այսինքն՝ հրապարակային պրոցես է գնում, որը մենք չենք պատրաստվում թաքցնել մեր գործընկերներից։ Մենք այդ թվում՝ Ղազախստանին պիտի հրավիրենք պատրաստ լինելու Հայաստանով անցնող տարանցիկ ուղիներն օգտագործել՝ իրենց արտահանումների, ներկրումների եւ իրենց կողմից մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկաթուղու հարցը հրապարակային հարց է, հնարավոր է՝ նաեւ այդ հարցին անդրադարձ կատարվի, բայց Ռուսաստանի թիկունքում որեւէ քննարկում տեղի չի ունենա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու Ղազախստանի նախագահը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930