Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի հարձակման հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 254-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը

Ապրիլ 09,2026 14:48 Share

Իսրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 254-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը, ինչպես փոխանցում է РБК-ն,  հաղորդում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանությանը:

«Չորեքշաբթի օրվա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 254 մարդ, ևս 1165-ը վիրավորվում է ստացել», – հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարար Ռական Նասրեդդինը հայտարարել է, որ Լիբանանը «վտանգավոր էսկալացիայի» առջև է, այն բանից հետո, երբ Իսրայելը ավելի քան 100 օդային հարված է հասցրել։

Նասերեդդինը միջազգային կազմակերպություններին կոչ է արել օգնություն ցուցաբերել։

Հիշեցնենք՝ Լիբանանում սուգ է հայտարարվել:

Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի վրա հարվածները կդադարեցվեն երկու շաբաթով՝ Հորմուզի նեղուցի լիարժեք և անհապաղ բացման դիմաց։

Իսրայելը նշեց, որ հրադադարը չի տարածվի Լիբանանի վրա։ Նույն օրը Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ենթակառուցվածքների վրա ռազմական գործողության սկզբից ի վեր իրականացված ամենամեծ հարձակման ավարտի մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930