Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ եթե ռուսական գազը թանկանա, ի՞նչ է անելու կառավարությունը։
«Իսկ եթե չլինի, ի՞նչ են անելու նրանք, ովքեր հիմա ասում են՝ եթե լինի, ի՞նչ է անելու կառավարությունը։ Հայաստանը վաղուց պատրաստ է բոլոր սցենարներին, բայց ամեն դեպքով պետք է խորանալ, փաստական հանգամանքը նայել։ ՀՀ-ն Ռուսաստանի հետ ունի երկարաժամկետ պայմանագրեր, եւ ձեր ասածի համար որեւէ հիմք չկա։ Երկու սուբյեկտ չեն կարող իրար հետ հարաբերվել էն տրամաբանությամբ, որ կողմերից մեկը մտածի, որ դիմացի կողմն էս պայմանագիրն էլ է խախտելու, էն պայմանագիրն էլ է խախտելու։ Էդ նշանակում է՝ խախտող կողմն ասում է՝ ես պայմանագրային սուբյեկտ չեմ, ո՞նց կարա ըտենց բան լինի»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նաեւ անդրադարձավ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցին․ «Ես որոշել եմ, իմ որոշման մասին հայտարարել եմ, որ քանի դեռ դա համատեղելի է, մենք կհամատեղենք։ Ոչ ոք չի ասել՝ համատեղելի չէ։ Հիմա այսօրվա իրականությունն այն մասին է, որ համատեղելի են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































