«Պիտի արձանագրենք, որ Հայաստանի բանակը եւ սննդի, եւ հագուստի, եւ սպառազինության, եւ բարոյահոգեբանական վիճակի, եւ պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել։ Մնացածը՝ ով ինչ քաղաքական նկատառումով կասի, ինձ համար կարեւոր են զինվորները, նրանց ծնողները եւ նրանց ծնողների արձագանքը»,- կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն ընդունել է բանակի կերպափոխման տեսլականը, եւ այդ հայեցակարգը քայլ առ քայլ իրականացվում է։
«Մարդիկ, ովքեր հայտարարություններ են անում, հետո պարզվում է՝ այդ հայտարարությունները սխալ փաստերի վրա են հիմնված եղել, պետք է ունենան նույնքան քաղաքական կամք՝ կանգնելու ու ասելու՝ այդ փաստը, որի մասին ես խոսում էի, պարզվեց, որ այնքան էլ այդպես չէ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր թիմակիցներից ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի քննադատություններին՝ ուղղված բանակին։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Թե ինչ է բանակը, համոզված եմ, կտեսնեք մայիսի 28-ին եւ ձեր գնահատականները կտաք, թե ինչ է տեղի ունեցել, ինչ է փոխվել բանակում»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

















































