ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կայացել է ապրիլի 9-ին Երեւանում:
Նիստը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նախագահ, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի ագրարային, բնօգտագործման եւ գյուղական տարածքների զարգացման հարցերի հանձնաժողովի քարտուղար Օլգա Բուլավկինան:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն տարիներ շարունակ եղել է արդյունավետ հարթակ՝ ազգային օրենսդրությունների կատարելագործմանը եւ արդիականացմանը վերաբերող հարցերի քննարկման համար:
Հանձնաժողովի նախագահը շեշտել է, որ ներկայում ագրարային քաղաքականությունը տնտեսության կայուն զարգացման առանցքային գործիք է, որն ապահովում է հավասարակշռություն գյուղական տարածքների զարգացման, պարենային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության միջեւ: Նա ընդգծել է, որ Հայաստանում մեծ նշանակություն է տրվում նշված ուղղությունների զարգացմանը. դրանք երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություններից են:
Կարդացեք նաև
Վահե Ղալումյանը մասնակիցներին մաղթել է կառուցողական աշխատանք եւ արդյունավետ քննարկումներ:
Նիստի ընթացքում քննարկվել են ագրարային քաղաքականությանը, բնական պաշարների արդյունավետ օգտագործմանը, բնապահպանության ոլորտին վերաբերող արդիական հարցեր:
Հանձնաժողովը նաեւ քննարկել ու ընդունել է ոլորտին վերաբերող մի շարք մոդելային օրենքների նախագծեր:
Նիստի մասնակիցներն ու փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:
ԱԺ


















































