Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի իշխանությունները շարունակում են դիմադրությունը դիտարկել որպես հաղթանակին հասնելու գլխավոր ուղի. «Ազգ»

Ապրիլ 10,2026 10:45 Share

Պատերազմը նաեւ որոշ չափով հակասության մեջ է դրել Իրանը որպես «բռնատիրական պետություն» ներկայացնելու պնդումները՝ ի ցույց դնելով համակարգված կառավարման եւ ինստիտուցիոնալ կայունության փաստը: Նույնիսկ Գերագույն հոգեւոր առաջնորդի ֆիզիկական բացակայությունը չի հանգեցրել իշխանական հիերարխիայի փլուզմանը:

Իրանի ղեկավարության տեսանկյունից պարտված չլինելու գլխավոր նախապայմանը դիմադրությունն է: Ներկայիս իշխանությունները շարունակում են դիմադրությունը դիտարկել որպես հաղթանակին հասնելու գլխավոր ուղի:

Այս մոտեցումը հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել Իրանի դարավոր մշակութային եւ կրոնական առանձնահատկությունները: Նման պայմաններում պատերազմը, նույնիսկ նյութական մեծ կորուստների պարագայում, ընկալվում է որպես պատվի հարց եւ տեղավորվում է որոշակի ռացիոնալ տրամաբանության շրջանակում:

Հենց այս պատճառով էլ Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել պայքարը, անգամ մեծ կորուստների գնով, անակնկալ էր նրա հակառակորդների համար:

Պատերազմի սկզբում ԱՄՆ-ի եւ Իսրայելի գլխավոր նպատակը կարծես, Իրանի կրոնապետական համակարգի փոփոխությունն էր: Ենթադրվում էր, որ ռազմական ճնշումը կհանգեցնի թեոկրատիայի փլուզմանը:

Սակայն այդ սպասումների չիրականացման ֆոնին ձեւավորվեց նոր մոտեցում. եթե հնարավոր չէ փոխել համակարգը, ապա անհրաժեշտ է առավելագույնս թուլացնել նրա կարողությունները:
Այս ռազմավարական փոփոխության արդյունքում Իրանի դեմ գործող ուժերն իրենց առջեւ խնդիր են դրել թիրախավորել երկրի կենսական ենթակառուցվածքները՝ արդյունաբերությունը եւ էներգետիկան: Սա փաստում է, որ արտաքին ճնշումներով Իրանի վարքագիծը փոխելու փորձերը ցանկալի արդյունք չեն տվել:

Անշուշտ, այս պատերազմը եւս, ինչպես նմանատիպ հակամարտությունները, վաղ թե ուշ կավարտվի: Սակայն նույնիսկ դրա ավարտից հետո «հաղթանակ» եւ «պարտություն» հասկացությունների շուրջ բանավեճերը չեն դադարի:

Միեւնույն ժամանակ, մեկ իրողություն կմնա անփոփոխ. այս անգամ էլ ինչպես միշտ, հաղթելու է պատերազմը եւ պարտվելու է նահանջող կողմը:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
ոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930