Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբ

Ապրիլ 10,2026 11:34 Share

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացված մենամարտում վստահ հաղթանակ տարավ չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբ։

Մենամարտը նախատեսված էր 6 ռաունդի համար, սակայն ավարտվեց 4-րդ ռաունդից հետո, երբ մրցակիցը հրաժարվեց շարունակել պայքարը՝ չբարձրանալով 5-րդ ռաունդին։ Այսպիսով, Էրիկ Իսրայելյանը գրանցեց իր 5-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում։

Հատկանշական է, որ Էրիկ Իսրայելյանը դեռևս ռինգ դուրս գալիս հանդես էր գալիս շապիկով, որի վրա պատկերված էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, և հաղթանակից հետո ևս կրկին այն կրեց։

Սա նաև վկայում է այն փոխադարձ կապի մասին, որը ձևավորվել է Սերժ Սարգսյանի և երիտասարդների միջև․ մի կողմից՝ մշտական ուշադրություն, պատրաստակամություն լսելու, շփվելու և աջակցելու, մյուս կողմից՝ երիտասարդների կողմից հարգանք և արժևորում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930