Հայաստանի քաղհասարակության 20 ներկայացուցիչներ ժամանել են Ադրբեջան, հայտնում է պետական APA լրատվական գործակալությունը. «ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակություն»։
Ըստ հրապարակված կադրերի՝ Ադրբեջան են մեկնել Ստեփան Գրիգորյանը, Հանրային ՀԸ աշխատակից Տաթև Դանիելյանը, Բորիս Նավասարդյանը և այլք։


















































