Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հնարավորություն կա մեկընդմիշտ փակել մի փուլ, որը համարվում է երկրի ամենածանր և նվաստացուցիչ ժամանակը. Վարդան Օսկանյան

Ապրիլ 10,2026 12:34 Share

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանը շարժվում է դեպի վճռորոշ խորհրդարանական ընտրություններ՝ հունիսի 7-ին, և դրանց նշանակությունը դժվար է գերագնահատել։

Երկրի ողջ տարածքում զգացվում է հոգնածություն, հիասթափություն և դժգոհություն՝ ութ տարվա ընթացքում կուտակված ազգային ցնցումների, կորուստների, բոլոր տեսակի ձախողումների և ապագայի անորոշության հետևանքով։

Միևնույն ժամանակ, այս ընտրությունները տեղի են ունենում նոր քաղաքական միջավայրում, որտեղ արդեն ձևավորվել են մի շարք լուրջ և վստահելի ընդդիմադիր քաղաքական դաշինքներ, որոնք աչքի են ընկնում իրենց ծրագրերով, փորձով և կառավարման կարողությամբ։ Առանձին, թե միասին՝ այս դաշինքները կարող են ապահովել խորհրդարանական հստակ մեծամասնություն։

Համենայնդեպս, այս իրականության պայմաններում ընդդիմության և հայ հասարակության նպատակը չպետք է լինի միայն այն, որ թույլ չտան, որպեսզի Փաշինյանը ստանա պարզ մեծամասնություն, այլ նաև այն, որ նրա կուսակցությունը չհաղթահարի նույնիսկ խորհրդարան մուտք գործելու նվազագույն շեմը։

Վերջիվերջո, այս ընտրությունները վերաբերում են հայ հասարակության իրական տրամադրությունները հստակ քաղաքական արդյունքի վերածելուն։ Պայմանները առկա են՝ դժգոհ ընտրազանգված, հիասթափված, հուսալքված ու նվաստացած հասարակություն, վստահելի ու հեռանկարային խաղաղության և զարգացման ծրագրեր, ինչպես նաև ընդհանուր գիտակցում, որ ներկա ընթացքը անընդունելի է։

Եթե հավաքական ընդդիմությունը և ընտրողները գործեն հստակությամբ և նպատակասլացությամբ, արդյունքը կարող է լինել ոչ միայն պարզ իշխանափոխություն, այլև արմատական ու լիարժեք քաղաքական վերակառուցում։

Իրոք, մեծ հնարավորություն կա ոչ միայն փոխել իշխանությունը, այլև մեկընդմիշտ փակել և հիշողությունից ջնջել մի փուլ, որը արդեն համարվում է երկրի ամենածանր և նվաստացուցիչ ժամանակը, և բացել նորը՝ հիմնված արժանապատվության, պատասխանատվության, կարողության և ազգային վերականգնման վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930