Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանապատվությունը պահանջում է, որ մենք մեր պետության 35-րդ տարեդարձին ընդունած լինենք աշխարհի դրվածքը եւ դարձած լինենք պետականակերտ ժողովուրդ. Մարիա Կարապետյան

Ապրիլ 10,2026 12:40 Share

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

«Խաղաղությունը հարեւանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է». սա հատված է Իրական Հայաստանի ծրագրից։

Լավն են, թե վատն են հարեւաններդ՝ էական չէ։ Ավելի ճիշտ՝ աշխարհում բոլորը երկրները կարող են վատը լինել՝ ագրեսիվանալ։ Կարեւորը այն է, թե դու քո պրոբլեմները ինքնուրույն՝ առանց ուրիշներին դիմելու կարո՞ղ ես լուծել։ Թե՞ անվերջ սպասելու ես, թե ով խստորեն կդատապարտի հարեւաններիդ, ով «կողմերին» կոչ կանի, ով ինչ գնով զենք կվաճառի «կողմերին» (եւ արդյոք ժամկետանց), ով ռազմավարական համագործակցություն կկնքի կամ ով էներգետիկ եւ լոգիստիկ համագործակցություն կսկսի հարեւաններիդ հետ։

Արժանապատվությունը պահանջում է, որ մենք մեր պետության 35-րդ տարեդարձին մեզ վրա հավաքած լինենք, դադարած լինենք «աշխարհի երեսին ճշմարտությունը ուղիղ ասել» եւ արնաքամ լինել, ընդունած լինենք աշխարհի դրվածքը եւ դարձած լինենք պետականակերտ ժողովուրդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930