Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են համակարգային խնդիրներ. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Մերձավանի միջնակարգ դպրոց

Ապրիլ 10,2026 13:26 Share

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները  ապրիլի 8-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոց:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:

Դպրոցի տնօրինության հետ քննարկվել են շենքային պայմանների բարելավման, սովորողների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի լիարժեք ու անխոչընդոտ իրացման, մանկավարժական անձնակազմի, տնօրինության և սովորողների միջև առկա խնդիրներին վերաբերող և այլ հարցեր:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացներին, առանձնազրույցներ են ունեցել սովորողների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության իրավունքի արդյունավետ իրացման հետ կապված խնդիրներին։

Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծում։

Մասնավորապես՝

Դպրոցին ամրակցված շենքը վատթար վիճակում է, սանհանգույցները՝ հին, առկա են սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հետ կապված խնդիրներ: Ընդհանուր առմամբ, Դպրոցի շենքային պայմանները ոչ բարվոք վիճակում են, իսկ ֆիզիկական միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չէ: Առկա է խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

Դպրոցն ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն և այլն։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև դրանց հետագա լուծման տեսլականը։

Այցի ընթացքում Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930