Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդին, թույլին ստորացնելու, նսեմացնելու ինչպիսի մղում. հիմա հարց․ իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք. Ժաննա Ալեքսանյան

Ապրիլ 10,2026 13:50 Share

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչ անպաշտպան և անզոր է 18 ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև, ինչ տառապանքների են ենթարկվում նրանք։ Այսօր էլ պարզվել է, որ բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող պատանին վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո ուղեղի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի: Նրա առողջական վիճակը վատ է գնահատվում։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կամակատար գլխավոր դատախազությունը չեն ընկրկում, շարունակում են նրան պահել ապօրինի կալանքի տակ։ Հիվանդին, թույլին ստորացնելու, նսեմացնելու ինչպիսի մղում։

Հիշում եք, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցին, համեմատական տարավ «պապլավոկում» տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետ. նկատի ուներ իր առավելությունը, որ «պապլավոկի» դեպքում նախագահի թիկնազորը սպանել էր, իսկ իր դեպքում՝ ոչ, զարմացած հարցնում էր Փաշինյանը։

Հիմա հարց․ իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930