Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վերընտրվեց ՄԱԿ Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի անդամ և ընտրվեց ՄԱԿ Բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ

Ապրիլ 10,2026 13:58 Share

2026թ. ապրիլի 8-ին կայացած ՄԱԿ Տնտեսական և Սոցիալական Խորհրդի լիագումար նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի (CCPCJ) անդամ՝ 2027-2029թթ. համար, ինչպես նաև Բնակչության և զարգացման հանձնաժողովի (CPD) անդամ՝ 2026-2030թթ. համար։

Հայաստանի ընտրությունն արտացոլում է հայաստանյան կողմի աճող ներգրավվածությունն ու հանձնառությունը՝ միջազգային համագործակցության խթանման, արդարադատության համակարգերի ամրապնդման և գլոբալ զարգացման առաջնահերթությունների առաջմղմանը նպաստելու ուղղությամբ։

Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը հանդիսանում է հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտում քաղաքականություն մշակող ՄԱԿ գլխավոր մարմինը։

Հայաստանը նաև ընտրվել էր Հանձնաժողովի անդամ՝ 2024-2026թթ. համար և ներկայումս անդամակցում է նշյալ մարմնում։ Վերընտրվելով նոր՝ 2027-2029թթ. ժամանակահատվածի համար Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներդրումն ունենալ Հանձնաժողովի աշխատանքներին՝ կառուցողական ներգրավվածության և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ խթանելով երկխոսությունը և փորձի փոխանակումը հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում։

Բնակչության և զարգացման հանձնաժողովը կարևոր հարթակ է բնակչության դինամիկայի, ժողովրդագրական միտումների և կայուն զարգացմանն առնչվող հարցերի քննարկման համար։
Հայաստանն ակտիվ ջանքեր կգործադրի Հանձնաժողովի շրջանակներում՝ աջակցելով ներառական քննարկումները և նպաստելով համատեղ նախաձեռնություններին, որոնք միտված են գլոբալ մակարդակում բնակչության և զարգացման հիմնարար խնդիրների լուծմանը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930