Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել նման հանցագործությունները. լրանում է Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցը. Մանե Թանդիլյան

Ապրիլ 10,2026 14:21 Share

Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 34-րդ տարելիցը։

Մարաղայի ջարդերը մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություններից է՝ կազմակերպված և իրականացված էթնիկ ատելության մթնոլորտում՝ նպատակ ունենալով վերացնել տեղի հայ բնակչությանը։

Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ և իրավապաշտպան Քերոլայն Քոքսը, որը ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության ներկայացուցիչների հետ այցելել էր գյուղ, սպանված բնակիչների մարմինները ենթարկվել էին անասելի դաժանության՝ անդամահատված, խոշտանգված, այլանդակված և հրկիզված։ Լեդի Քոքսը Մարաղան բնութագրել է որպես «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։

Խաղաղության մասին խոսելիս հնարավոր չէ շրջանցել նման հանցագործությունները․ դրանք հիշելն ու դատապարտելը ոչ միայն պատմական պարտք է, այլ նաև ապագայի անվտանգության նախապայման։ Մոռացությունը դառնում է նոր հանցագործությունների հող։

Հիշում ենք և խնկարկում Մարաղայի կոտորածի անմեղ զոհերի հիշատակը։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930