Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորություն չկա»․ Արարատ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

Ապրիլ 10,2026 14:25 Share

«Ցավոք սրտի ու հասկանալիորեն բոլոր հարցերը չէ, որ լուծված են։ Ձեր նշածը դրանցից թերևս ամենազգայունն է մեր հասարակության համար։ Ցավոք, դեռ Բաքվում կան գերիներ, պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն, և մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով։ Սա մեր օրակարգային առաջնային հարցերից մեկն է, շարունակում ենք այս մասին խոսել նաև միջազգային գործընկերների հետ»,-հարցին՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավո՞ր է ամուր խաղաղություն հաստատել, եթե կան չլուծված հումանիտար հարցեր․ օրինակ՝ Բաքվի բանտերում հայեր են պահվում, Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա վստահեցրեց՝ ՀՀ-ի դիրքորոշումը մշտապես նույնն է այս հարցում․ «Կարծում ենք խաղաղությունը, որ հաստատված է, հետագա ինստիտուցիոնալիզացման կարիք ունի։ Խաղաղությունը կա, դրա պտուղները վայելում ենք, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այս խաղաղությունը նոր է, հոգատարության, խնամքի կարիք ունի։ Կան նաև բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով ՀՀ բեռների տարանցումը, երկկողմ առևտուրը»։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ Կարմիր խաչի գործունեության դադարեցումն Ադրբեջանում էլ ավելի է բարդացրել իրավիճակը։ Հարցին՝ գերիների ազատ արձակման հետ կապված նորություն կա՞, Արարատ Միրզոյանը պատասխանեց ․ «Շարունակում ենք մեր ջանքերն այս ուղությամբ։ Նորություն չկա, սա այն հարցն է, որ երբ նորություն է լինում, ամբողջ հասարակությունն իմանում է։ Նորությունը միակը կարող է լինել՝ նոր խմբի ազատ արձակում»։

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանը, անդրադառնալով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացներին, ասաց․ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև այս նորությունը հսկայական պատմական քայլ առաջ է։ Սակայն բոլոր հացրերը մեկ օրում հնարավոր չէ լուծել»։

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլին ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930