Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության մասնակիցները խաղացել են երեք տուր։ Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը (գլխավոր լուսանկարում) երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել եւ մրցաշարային աղյուսակը գլխավորողների շարքում են։
Ընդ որում, Շանթը լրացուցիչ գործակիցներով ընթանում է առաջին տեղում։ Վատ չեն մեկնարկել նաեւ գրոսմայստերներ Էմին Օհանյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք ունեն 2,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































