Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ում ներգրավվելիք երրորդ երկրների մասին հարցի առիթով

Ապրիլ 10,2026 15:18 Share

«Իհարկե, պայմանագիրը երկկողմ է լինելու, համաձայնությունը և նախագիծը երկկողմ է՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, բայց նաև շինարարության փուլում գործընկերների կարիք ենք ունենալու և ամենայն հավանականությամբ՝ նաև համակարգերի կառավարման փուլում»,- փաստմանը՝ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ նախագիծը շարունակում է մնալ ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը և որ ՀՀ-ն ԱՄՆ-ի ու համաձայնեցված երրորդ երկրների հետ աշխատում է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ և հարցին՝ կարո՞ղ եք տեղեկություններ տրամադրել՝ որո՞նք են համաձայնեցված երրորդ երկրները, որոնց հետ հայկական կողմն աշխատում է, Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա վստահեցրեց՝ չնայած աշխարհում և մեր մեծ տարածաշրջանում ընթացող ոչ այնքան բարենպաստ գործընթացներին՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև երկկողմ աշխատանքները ԹՐԻՓՓ-ի իրագործման հետ կապված շարունակվում են․ «Հիմա դեռ աշխատանքների փաստաթղթային փուլն է, միջպետական պայմանագրի համաձայնեցման փուլում ենք գտնվում։ Մտքեր ու դիրքորոշումներ առանձին հարցերի շուրջ անընդհատ ենք փոխանակում ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ, հուսանք՝ որքան հնարավոր է շուտ կթևակոխենք շինարարական փուլ։ Այստեղ է, որ նաև մենք երրորդ գործընկերների կարիք ենք ունենալու։ Սա որքան էլ երկկողմ նախագիծ է, բայց այն բխում ու համապատասխանում է բազմաթիվ երկրների շահերի՝ սկսած Չինաստանից վերջացրած Պորտուգալիայով, էլ չասած՝ մեր անմիջական հարևանները։ ԹՐԻՓՓ-ը հո այլ մոլորակից չէ՞, մի ծայրը պետք է կպնի Ադրբեջանին, մյուս ծայրն ավարտվի Նախիջևանով, բայց տրամաբանական շարունակությունը Երասխով հայկական երկաթուղիների մյուս ցանցն է՝ Կարս-Գյումրի երկաթուղային հանգույցը և Թուրքիայի երկաթուղային ցանցը։ Կենտրոնական Ասիայի երկրները հատկապես շատ շահագրգռված են՝ օրինակ՝ Ղազախստանը, Մերձավոր Արևելքի երկրներն էլ են հետաքրքրված։ Առայժմ որևէ կոնկրետ բան չկա, որը կարող եմ կիսել նաև հանրության հետ»։

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլին ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930