Տեղեկատվության անվտանգության փորձագետ Արթուր Պապյանի մեկնաբանությունը ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված արհեստական բանականությամբ գեներացված բովանդակությամբ հեռարձակումը մակնշելու նախագծի վերաբերյալ
Ապատեղեկատվություն տարածողները շատ ինտենսիվ են օգտվում արհեստական բանականությունից, որովհետեւ դա հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից։
Վերջերս մենք այսպիսի դեպքերն ունեցել ենք, երբ արհեստական բանականությամբ ստեղծված աղջիկ էր, երբ պնդում էր, որ իրեն ԱԾ են տարել, ծեծել են, նաեւ ունեցել ենք ԱԲ-ով ստեղծված հոգեւորական, որին տանջել են, սպառնալիքներ են հղել։Եվ այս նյութերը չիմացող մարդու համար, բավական ճշմարտանման, չիմացող մարդու համար կարող են տպավորություն ստեղծել, որ մի բան այն չէ հակաժողովրդավարական գործընթացներ են եւ կարող են ազդել ընտրական գործընթացի վրա, մարդկանց մղել շարժման։ Իսկ երբ պարզվի, որ դա սուտ է ակնհայտ, որեւէ մեկը չկա, որ նրան պատասխանատվության ենթարկեն։
Տարբեր օտարերկրյա պետություններ շատ վատ նկատառումներով կարող են ստեղծել տեսանյութեր, տարածել։ Մարդիկ որեւէ հնարավորություն չունեն, տեխնիկական միջոցներով, տալիս էին չաթ-ջիփիթիին խնդրում էին ճշտել, սա արհեստական բանականությամբ է ստեղծված, թե ոչ։ Պատկերացրեք ընտրությունների շատ կարեւոր ինչ-որ մի կետում մեկը ստեղծում է շատ ճշմարտանման արհեստական բանականության մոդել, սկանդալային հայտարարությունով, նետում է դաշտ եւ դրա արդյունքում քաղաքական ուժերից մեկը՝ իշխանական կամ ընդդիմադիր հայտնվում է շատ վատ վիճակում, եւ առհասարակ դուրս է մնում ընտրական պրոցեսից։
Կարդացեք նաև
Եթե սխալ ինֆորմացիայի վրա մարդիկ սխալ որոշում կայացնեն, ապա ամբողջ քո պետության ուղղությունը, որոշումների կայացումը, քաղաքականությունը կարող է փոխվել մեկ կեղծված տեսանյութի պատճառով։
ԵՄ-ն ընդունել է արհեստական բանականության օրենք, որտեղ բավական համապարփակ կարգավորվում է ԱԲ կիրառությունը տարբեր ոլորտներում, այդ թվում մեդիայում եւ կարծես այդ օրենքը համապատասխանեցվում է ԵՄ ընդունած օրենքին։
Կարծում եմ, որ ավելի շուտ շեշտը պետք է դրվի ոչ թե օրենք ընդունել վրա, այլ ինքնակարգավորման վրա։ Մեդիաներին կոչ անել դա անել ինքնակարգավորման միջոցով։ Օրենքով կարգավորման դեպքում մի շարք խնդիրներ են առաջանում։ Մեծ հաշվով՝ շատ բարդ է լինելու վերահսկող մարմնին, տվյալ դեքում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին, իրենց համար բավական տեխնիկական դժվարություններ են առաջանալու, թե ինչպես մոնիտորինգ անել, մոնիտորինգ անելուց հետո կասկածելի նյութերն ինչպես ստուգել եւ նույնականացնել։ Այստեղ լուրջ եւ տեխնիկական կարողություններ են անհրաժեշտ լինելու եւ մոնիտորինգային կարողություններ։ Այս պահին ինձ թվում է, որ օրենքը լինելու է անատամ օրենք, թղթի վրա կամ կիրարկումը լիարժեք չի լինելու:
Այս առումով պետք է կիրառվեն փաստեր ստուգողների գործիքակազմը, հատուկ գործիքներ կիրառվեն։ Օրինակ՝ արհեստական բանականությամբ ստեղծված գործիքները բացվեն կադրերով, կադր-կադր վերլուծվեն, դրան մի մասը տան մոդելներին, որպեսզի մշակեն, փորձեն նայել։ Այնպես որ, սա բարդագույն խնդիր է։ Մեդիաները կարող են վերցնել, օգտագործել տեսանյութ, առանց հասկանալու, որ արհեստական բանականություն կա այստեղ։


















































