«Մենք սիրում ենք ձեզ, հայ ժողովուրդ, դուք շատ մոտ եք մեզ։ Թեև մեր միջև հեռավորությունը մեծ է, բայց մենք նման պատմություն ունենք, նույն բարգավաճ ապագան ունենք և, ամենակարևորը, մեծ ցանկությունն է անկախության համար»,-ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանը։
Անդրադառնալով ՀՀ-ում Էստոնիայի դեսպանատան բացմանը՝ Էստոնիայի ԱԳ նախարարն ասաց․ «Մենք մեր դեսպանությունը բացեցինք ՀՀ-ում, որը միայն խորհրդանշական բնույթ չի կրում։ Լավ դեսպան ունենք, որը գործնական ու բարելավված հարաբերություններ է ուզում հաստատել Էստոնիայի և ՀՀ-ի միջև։ Տեսնում ենք, թե այս կառավարության առաջնորդությունն ինչպես է փոխել ՀՀ-ի ուղին։ Խաղաղության ուղին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հույժ կարևոր է, ստեղծվում են նախապայմաններ ժողովրդի բարգավաճման և գործարար ոլորտի համար՝ առևտրի միջանցք ստեղծելով Եվրոպայի և աշխարհի մյուս երկրների միջև։ Սա հսկա աշխարհաքաղաքական փոփոխություն է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք ուզում ենք դրա մի մասը լինել, աջակցել դրան։ Շատ բան ունենք սովորելու հայ ժողովրդից»։
Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































