Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» հիմնադրամին էին ներկայացրել կեղծ հաշիվ ապրանքագրեր. պետությանը պատճառված վնասից 111 միլիոն 900 հազար դրամը վերականգնվել է

Ապրիլ 10,2026 16:09 Share

2026 թվականի ապրիլի 9-ին պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը:

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015 թվականի ապրիլի 8-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 14.000 տոննա բիտումի ձեռքբերման վերաբերյալ հայտարարված մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված ընկերությունը 2016 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կազմել և «Հայաստան» համահայկական հիմնադրամին է ներկայացրել կեղծ հաշիվ ապրանքագրեր, որի արդյունքում պետությանը, նախնական հաշվարկով, պատճառվել է 171 միլիոն 515 հազար դրամի վնաս։

Դատախազը 2026 թվականի ապրիլի 7-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել ՓԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելուն օժանդակելը), ՍՊ ընկերության հիմնադիր Ա.Մ.-ի նկատմամբ՝ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելը կազմակերպելը) և ՍՊ ընկերության տնօրեն Խ.Հ.-ի նկատմամբ՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը):

Քրեական վարույթի ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 111 միլիոն 900 հազար դրամը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930