«Առաջին օրը, երբ մենք գանք իշխանության, նախաձեռնելու ենք պատշաճ օրենսդրական գործընթաց, որով մեր թոշակառուների թոշակները եւս 10 հազար դրամով կբարձրանան»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը՝ ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը։
Նա նշեց, որ սա չի կարելի համարել պոպուլիստական խոստում, իրատեսական է։
Լեւոն Զուրաբյանի խոսքով՝ իշխանության կողմից այս փուլում թոշակներն ու նպաստները 10 հազար դրամով բարձրացնելու որոշումն այլ կերպ, քան նախընտրական կաշառք չես կարող գնահատել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Եթե դու այդ բանն անողն էիր, անեիր պատշաճ օրենսդրական բյուջետավորման պրոցեսով։ Ակնհայտ է, որ դա նախընտրական ճնշման տակ կատարված քայլ էր։ Մենք դա անելու ենք պատշաճ բյուջետավորման պրոցեսով, հաշվարկելու ենք, որովհետեւ թոշակները հիմա ավելի դանդաղ են աճում, քան միջին աշխատավարձը։ Եվ այդ պրոցեսը պետք է շրջել եւ թոշակների աճը դարձնել համընթաց միջին աշխատավարձին»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































