Լրահոս
Օրվա լրահոսը

2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար

Ապրիլ 10,2026 17:10 Share

🌧️2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար

🌡️2026 թվականի մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0․3 °C, որը նորմայի սահմաններում էր։

🌦️Մարտը ամենատեղումնառատ էր սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98․7 մմ կամ նորմայի 199 %-ը։

 

📍Մարտ ամսվա յուրաքանչյուր տասնօրյակին դիտվեցին տեղումներ, որոնք ընդգրկեցին հանրապետության բոլոր շրջանները, սակայն առավել տեղումնառատ էր վերջին տասնօրյակը։ Ամսական տեղումների առավելագույն քանակը դիտվել է Արագածոտնի լեռնային շրջաններում՝ Ամբերդ և Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայաններում՝ կազմելով 217.9 մմ-ից 278.6 մմ, որը գերազանցել է ամսական նորման 3-ից 5 անգամ։

 

❄️Մարտի 31-ի դրությամբ ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմել է 274 սմ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում, սակայն ամսի 28-ին ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է մարտ ամսվա համար։ Առանձին լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը մարտի 31-ին տատանվել է 64 սմ-ից 110 սմ-ի սահմաններում՝ Ամբերդ, Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում, իսկ նախալեռնային և ցածրադիր շրջաններում ձնածածկույթը բացակայել է։

📉 2026 թվականի մարտ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը մարտի 21-ին՝ Կապանում՝ 23․5 °C ։

🔥1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք մարտը դիտվել է 2023 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 4․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1943 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -6․3 °C։

 

🌵Ամենաչոր մարտը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 13 մմ։

🌍 Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մարտ ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 3․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով։

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930