Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլխավոր խնդիրն այս իշխանությունից ազատվելն է։ Մի փորձեք մրցակից կամ թիրախ մեզ սարքել»․ Արծվիկ Մինասյանը՝ Գագիկ Ծառուկյանին

Ապրիլ 10,2026 16:22 Share

«Ես չգիտեմ, չեմ ուզում այս նախընտրական շրջանում ընդդիմադիր դաշտի խաղացողների վերաբերյալ ինչ-որ բաներ ասել։ Ընդամենը հորդոր կուղղեմ իրենց՝ հարգելիներս, գլխավոր խնդիրն այս իշխանությունից ազատվելն է։ Մի փորձեք մրցակից կամ թիրախ մեզ սարքել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը։

Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, հայտարարել էր, որ հետընտրական համագործակցություն չեն ունենա «Հայաստան» դաշինքի հետ, եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լինի դաշինքի վարչապետի թեկնածուն։

Որ ՀՅԴ-ն եւ Ռոբերտ Քոչարյանն իշխանության համար թիրախ են, Արծվիկ Մինասյանը հասկանում է՝ վախենում են այդ միասնության իշխանության գալուց, քանի որ անխուսափելի է արդարության վրա հիմնված պատասխանատվության պահը՝ օրինական, սահմանադրական կարգով, բայց որ ընդդիմադիր ուժերի համար էլ են թիրախ՝ չի հասկանում․ «Ներքաղաքական կյանքում ունենք մեկ թիրախ, դա իշխանությունն է, այս իշխանությունը չպետք է վերարտադրվի»։

Նա ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան դաշինքը թիրախավորելու ձեւ է համարում այն պնդումները, որ եթե ՀՅԴ-ն առանց Ռոբերտ Քոչարյանի մասնակցի ընտրությունների՝ առավել բարենպաստ վիճակում կհայտնվի։ Նախ վիճելի է համարում այդ թեզը, ապա պնդում է՝ ՀՅԴ-ն իր կշիռն ունի, Ռոբերտ Քոչարյանն՝ իր, եւ այս երկու կշիռների մեխանիկական գումարը շատ ավելի քիչ է, քան միացյալ դաշինքի կշիռը։ Օրինակ է բերում 2021 թվականը, երբ սոցիոլոգիական հարցումները ՀՅԴ-ին 4-5 տոկոս էին տալիս, իսկ Ռոբերտ Քոչարյանին 6-7 տոկոս, բայց միավորումը 20 տոկոս ձայն բերեց․ «Միավորումը, եթե կարող է ավելի մեծ կշիռ տալ, ինչո՞ւ չգնալ այդ տարբերակին»։

Իր գնահատմամբ, սա համագործակցված աշխատանքի լավագույն ձեւն է եւ եթե ԸՕ-ում դաշինքների համար խայտառակ բարձր շեմը չլիներ, այլ դաշինքներ էլ կլինեին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930