Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանի ուժի հետ շատ լուրջ բանակցություններ ենք տարել եւ մոտ էինք դաշինքի կնքմանը, բայց տեղի ունեցավ շրջադարձ»

Ապրիլ 10,2026 16:27 Share

«Սամվել Կարապետյանի ուժի հետ մենք շատ լուրջ բանակցություններ ենք տարել եւ իրականում շատ մոտ էինք դաշինքի կնքմանը։ Հետո տեղի ունեցավ շրջադարձ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը։

«Շրջադարձը երեւի կապված էր նրա հետ, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք հաջողության հասնելու ուղիների մասին։ Մենք երկու տարի շարունակ զբաղված էինք համախմբման գործընթացով, երբ դեռ Սամվել Կարապետյանի ուժը չկար ասպարեզում։ Քննարկումներ էինք անում տարբեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի ստեղծեինք մի բեւեռ, համախմբում, որը կարող է մարտահրավեր նետել եւ ժողովրդի կողմից ընկալվել որպես գլխավոր այլընտրանք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Հետո, երբ իրենք հայտնվեցին, իրենց հայտը բավականին ուժեղ էր։ Եվ հասկանալի դարձավ, որ եթե նման բեւեռ ստեղծելու ցանկություն ունենք, դա պետք է լինի իրենց հետ միասին։

Մեր կարծիքով՝ եթե ստեղծվեր այդ դաշինքը, Հայաստանում տեղի կունենար մի կարեւոր էֆեկտ, որը ես կանվանեի հեղափոխական վերելքի էֆեկտ։ Ըստ երեւույթին ինչ-որ պահից իրենց հաշվարկները մի քիչ այլ ուղղությամբ գնացին, այսինքն՝ իրենք այլ ստրատեգիայի կողմնակից են»,- ասաց Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930