Մշակութային մարդաբանության և ազգագրության մասնագետ Աղասի Թադևոսյան
Վերջին շրջանում բավականին լայն քննադատության արժանացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա Սուրբ Աննա եկեղեցում իրականացված հարձակումը՝ երիտասարդի կողմից։ Եւ շատ քննարկումներում փորձ է արվում, կամ այդպիսին է մոտեցումը, դիտարկել այս երեւույթը որպես առանձին վերցրած միջադեպ։ Ես կցանկանայի ուշադրություն գրավել այն հանգամանքի վրա, որ միգուցե սա այդ երիտասարդի համար առանձին միջադեպ է, բայց ինքը որպես երեւույթ այդպիսին ունի բավականին լայն համատեքստ եւ դա մի երկարատեւ գործընթացի մաս է, որի մասին ես կփորձեմ շատ համառոտ խոսել։ Խոսքը վերաբերում է 2018 թ-ին։
Իշխանությունից հեռացած քրեաօլիգարխիկ համակարգի, այսպես ասած, հովանու ներքո ձեւավորված մի շարք խմբակների եւ խմբավորումների, որոնք իրենց սկսեցին դիրքավորել որպես հայրենասերներ եւ ազգային արժեքների, այսպես ասած, պաշտպաններ եւ ջատագովներ, եւ քրեաօլիգարխիկ համակարգի իշխանությունից հեռացած ուժերին պիտակավորել որպես ոչ հայրենասեր, ժողովրդավարական արժեքները նույնպես հակադրել ազգային արժեքներին։ Եվ այս համատեքստում խմբերի կողմից սկսվեց գեներացվել բավականին լուրջ բացասական վերաբերմունք նրանք հանդեպ, ովքեր իրենց պատկերացրած հայրենասիրական պատկերացումներից դուրս են, որը տարիների ընթացքում գեներացվեց՝ վերածվելով սկզբում ատելության խոսքի, իսկ հետո նաեւ բռնության կոչերի։ Ըստ էության՝ հայտնի Սրբազան շարժման շրջանում կարծես թե ծրագրեր կային բռնության խոսքը վերածել գործի։ Հիմա, ըստ էության, այս երեւույթը գիտակցում է այդ երիտասարդը, թե չէ, այս գործընթացի մի մասն է։ Իր հիմնական նպատակը այս գործընթացի՝ ինչն է հասարակության մեջ ընդունելի եւ նորմալ համարել բռնությունը այն ուժերի կողմից, ովքեր իբրեւ թե հայրենասեր են՝ այն ուժերի կողմից ովքեր հայրենասեր չեն։ Ում իրենք չեն համարում հայրենասեր։ Եւ, ըստ էության, սրա վերջնական նպատակը Հայաստանում անկայունություն կամ անկայունության մթնոլորտ ձեւավորելու միջոցով ստեղծել պայմաններ, այսպես ասած, քրեաօլիգարխիկ եւ ռուսահպատակ կողմնորոշում ունեցող ուժերին իշխանության բերելու։
Արդյո՞ք անհրաժեշտ է սրա հանդեպ ինչ-որ գործողություններ ձեռնարկել, անշուշտ անհրաժեշտ է, սակայն այդ հակադարձ միջոցառումները չպետք է որեւէ ձեւով լինեն նույն դաշտում, այսինքն՝ բռնության քարոզի նորմալացման, այլ դրանք բացառապես պետք է իրականացվեն օրենքի եւ իրավական հարաբերությունների դաշտում, հակառակ դեպքում մենք կվտանգենք մեր պետականությունը եւ մեր հասարակական, պետական կյանքը կվերածենք մի քաոսի, որի դեպքում հնարավոր է ցանկացած անցանկալի զարգացում։
Կարդացեք նաև
Մշակութային մարդաբանության և ազգագրության մասնագետ Աղասի Թադևոսյան


















































