Sputnik Armenia . ՌԴ-ում Հայաստանի դեսպանը և ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը քննարկել են Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները։
Միխայիլ Գալուզինը և Գուրգեն Արսենյանը նաև մտքեր են փոխանակել արդիական հարցերի շուրջ և ընդգծել տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի կարևորությունը:
Դիվանագետներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ «3+3» հարթակի շրջանակներում գործունեության շարունակմանը:


















































