Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ կարող հաշտ լինել այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում. Թովմաս Առաքելյան

Ապրիլ 10,2026 17:25 Share

«Ես երբեք չեմ թաքցրել իմ հայացքները որևէ հարցով։ Եվ, իհարկե, ես չեմ կարող հաշտ լինել այն ամենի հետ, ինչը կատարվում է մեր երկրում։ Այն զազրելի իրականությունը, այն սարսափելի ատելության մթնոլորտը, այն պարտությունների շղթան, այն թույլ իրականությունը, որում մենք հիմա գտնվում ենք, բացառապես այս կառավարության մեղքն է։

Հետևաբար, ես երբևէ որևէ հարցում չեմ կիսել այս կառավարության տեսլականը և միշտ պայքարելու եմ այս մարդկանց դեմ», – այս մասին հայտնել է Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը։

«Հանուն իմ հայրենիքի, հանուն իմ եկեղեցու, որն ամենազզվելի ձևով է թիրախավորվում, այնպես որ վաղը՝ ամսի 11-ին, ժամը 17:00-ին ես լինելու եմ Ազատության հրապարակում, որտեղ հանրահավաք կա։ Եվ իմ համաձայնությունն եմ հայտնելու «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականի հետ, որովհետև հայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի, դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը»,- նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930