Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրել էին Նոր Խարբերդում գտնվող տան դուռն ու պատուհանը, հափշտակել անվադողեր՝ անվահեցերով, տուժողին պատճառվել էր մոտ 1500 դոլարի վնաս

Ապրիլ 10,2026 18:20 Share

Փետրվարի 15-ին օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Խարբերդի իր ամառանոցից գողություն է կատարվել։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը մեկնել ու պարզել էր, որ կոտրել էին Նոր Խարբերդում գտնվող տան դուռն ու պատուհանը, հափշտակել անվադողեր՝ անվահեցերով։ Տուժողին պատճառվել էր մոտ 1500 դոլարի վնաս։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողացած անվահեցերը գտնվում են Արարատի մարզի Զորակ գյուղի մի բնակչի տանը, որի տերն, ըստ նախնական տվյալների, զբաղվում է անվահեցերի առևտրով։ Պարզվել է նաև, որ անհայտ անձինք մոտեցել են Զորակ գյուղի բնակչին և հափշտակված անվահեցերը փոխարինել այլ անվահեցերով։

Ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անվահեցերը գողացել են Նոր Խարբերդի բնակիչ 33-ամյա և Սարի թաղի բնակիչ 21-ամյա երկու երիտասարդներ։

Մարտի 25-ի առավոտյան 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է Նոր Խարբերդում, ձերբակալվել և իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Շենգավիթի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ 21-ամյա սարիթաղցուն հայտնաբերելու ուղղությամբ։

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930