Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է գան նոր ուժեր, որոնք կարող են, ունակ են, ուզում են. Էլինար Վարդանյան

Ապրիլ 10,2026 17:49 Share

Ապաշնորհ կառավարման մեկ առավոտ

Առավոտյան երևանցին հերթական անգամ բախվեց քաղաքի ապաշնորհ կառավարման, իսկ ավելի ճիշտ՝ անկառավարելիության խնդիրներին: Մի վայրից մյուսը տեղափոխվելը նյարդերի պայքար էր:

Թեև ճանապարհների խցանումներն արդեն դարձել են սովորական առօրյա, վերջին մի քանի օրերի ընթացքում քաղաքն, ըստ էության, կանգնած է։ Արդեն նույնիսկ կարևոր չէ, թե որ ժամերին ես երթևեկում։

Առավոտյան ճանապարհների՝ խրամատներ հիշեցնող փոսերին օբյեկտիվորեն ավելացել են վերանորոգման համար արված ասֆալտի նոր կտրվածքները: Հասկանալի է, կտրվածքները աշխատանքի անհրաժեշտ մասն են, բայց արդեն մեկ շաբաթ է օդերևութաբանները խոսում են ցիկլոնի և տեղումների մասին: Պարզ չէ՞ր, որ այդ ընթացքում փոսալցումներ հնարավոր չեն: Ինչո՞ւ են մարդկանց կյանքն ավելորդ բարդացնում:

Առավոտյան անձրևաջրերը հմտորեն թաքցնում էին փոսերն ու կտրվածքները, պատճառ դառնալով նոր վթարների: Եվ վարորդները հերոսաբար պայքար էին մղում փոսերի և կտրվածքների դեմ՝ պայքարում էին մեքենաներին վնասներ պառճառելու դեմ, պայքարում էին ցեխաջրերի դեմ, որ հանկարծ հետիոտի վրա չշփվի և սեփական նյարդերը քայքայելու դեմ: Վերջինն, ի դեպ, ամենաբարդն է։

Անձրևից թրջված ասֆալտի տակ, բացառությամբ Հանրապետության հրապարակի և դրան հարակից տարածքների, կորել էին հատուկենտ կիսատ-պռատ գծանշումները, և վարորդներին մնում էր մեքենան վարել աչքաչափով։

Բայց սա միայն այսօրվա և միայն Երևանի նկարագիրը չէ։ Սա մեր երկրի վիճակի մոդելն է։ Եվ այն կարելի շատ կարճ նկարագրել երկու արտահայտությամբ՝ ապաշնորհ կառավարում և քաղաքացիների մշտական սթրես։

Մեր երկիրը պետք է ազատվի ուժից, որ ընդունակ չէ կառավարել, չի կարողանում, կամ միգուցե չի ուզում։ Պետք է գան նոր ուժեր, որոնք կարող են, ունակ են, ուզում են։

Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր,
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930