Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելե՛ք ցուցադրությանը եւ զգացեք հա՛յ լինելու օրհնությունը. Բակուր Կարապետյան

Ապրիլ 10,2026 17:56 Share

Թեքեյան կենտրոնում բացվել է արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանի «Արեւմտյան Հայաստանը մինչև 1915 թվականը. լուսանկարներում» խորագրով ցուցադրությունը, որը կտեւի մեկ ամիս:

Մեր զրույցում պարոն Կարապետյանն ընդգծեց՝ պետք է տեր կանգնենք մեր պատմությանը. «Եթե հիշողությունը ջնջում են, մենք ոչինչ ենք»: Նրանից տեղեկացանք, որ արխիվներից տասնյակ տարիներ մեծ դժվարությամբ հավաքել է 7000 լուսանկար, սակայն ցուցահանդեսին ներկայացված էր 110-ը։ Այդ լուսանկարներն ընդգրկում են աշխարհի հայկական բոլոր համայնքները:

Բակուր Կարապետյանն ափսոսանքով նշեց, որ ցուցադրության այցելուների թիվը սպասվածից քիչ է, թեեւ հրավիրված էին մտավորականության եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Նա նշեց, որ շատ ցանկալի է հատկապես աշակերտների եւ ուսանողների ներկայությունը ցուցադրությանը։

«Պետք է տե՛ր կանգնենք մեր հիշողությանը, մեր արմատներին…Դրա համար կոչ եմ անում՝ այցելե՛ք ցուցադրությանը եւ զգացեք հա՛յ լինելու օրհնությունը» ,-ասաց նա:

Նաեւ հավելեց, որ դեռ շատ հետաքրքիր ցուցադրությունների գաղափարներ ունի, սակայն դրանք կյանքի կոչելու համար ֆինանսական աջակցության անհրաժեշտություն կա։

 Պայծառ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930