ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը նշում է․
«Եթե պատերազմը ավարտվի այնպես, որ Իրանը դառնա իր պայմանները թելադրող կողմ, եթե ոչ Միացյալ Նահանգների, ապա գոնե տարածաշրջանի մակարդակով, ապա ամբողջ տարածաշրջանի քաղաքական քարտեզը կարող է վերանայվել՝ առնվազն մոտեցումների առումով։
Պարսից ծոցի բոլոր երկրներն այդ դեպքում կարող են հետևություններ անել և այլևս հույս չկապել արևմտյան ներուժի վրա, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների կարողությունների հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ցուցաբերելով բավականին զգուշավոր մոտեցում։
Շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։ Հետևաբար, չի կարելի պարզապես ջայլամի պես գլուխը մտցնել հողի մեջ և մտածել, թե սա մեզ հետ կապ չունի և մեզ վրա չի անդրադառնա։
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ, և մենք պետք է ունենանք կոմպետենտ, խելացի, միջազգային իրավիճակը կանխատեսելու կարողություն ունեցող մարդիկ, որոնք կկարողանան այդ կանխատեսումների հիման վրա անել կարևոր եզրահանգումներ, դրանց հիման վրա ընդունել որոշումներ, և այդ որոշումներից շահ կպատճառի Հայաստանին»։


















































