Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեակատարողական ծառայության և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» աշխատակիցները ներկայացրել են ներքին քննարկումների արդյունքում լուծում ստացած հարցերը

Ապրիլ 10,2026 19:07 Share

📢 Ապրիլի 10-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության նախաձեռնությամբ անցկացվել է քննարկում 2025 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» 10-րդ բաժանմունքում իրականացրած մշտադիտարկման չհայտարարված այցի շրջանակներում արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկների կատարման ընթացքի վերաբերյալ:

➡️ Քննարկումը վարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։

➡️ Մասնակցել են ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների, ինչպես նաև՝ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության և Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» ներկայացուցիչները։

«Նման ձևաչափով և կազմով քննարկումը, վստահ ենք, արդյունավետ կլինի, քանի որ արձանագրված խնդիրների հաղթահարման հետ կապված կարևոր է լսել բոլոր կողմերի կարծիքները և դիտարկումները։ Մենք չափազանց կարևորում ենք արդյունավետ համագործակցությունը և առկա խնդիրների մասին անթաքույց խոսելը»,- իր խոսքում մասնավորապես նշել է Լաուրա Գասպարյանը։

➡️ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից արձանագրված բոլոր խնդիրներին, մասնավորապես՝ Քրեակատարողական ծառայության՝ հոգեբուժական ստացիոնարում ճիշտ մեթոդաբանությամբ ծառայությունների կազմակերպմանը, զսպման միջոցներին, այդ թվում՝ մեկուսացման միջոցի կիրառման ընթացակարգերին, զբոսանքի, ծխարանների, արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի, տեսակցությունների, նամակագրության, լոգասենյակների, սոցիալ-հոգեբանական աշխատանքների կազմակերպմանը, բուժանձնակազմի համար աշխատանքային պատշաճ պայմանների ապահովմանը, շարունակական վերապատրաստումների անհրաժեշտությանը և այլն։

➡️ Քրեակատարողական ծառայության և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» աշխատակիցները ներկայացրել են ներքին քննարկումների արդյունքում արդեն իսկ լուծում ստացած հարցերը, ինչպես նաև՝ մի շարք խնդիրների առաջացման օբյեկտիվ պատճառները, հանգամանքները և լուծման հնարավոր տարբերակները։

Միևնույն ժամանակ, համատեղ քննարկվել են որոշ գործընթացների բարելավման առավել արդյունավետ և գործնական ուղիները։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը կարևորել է, որպեսզի առկա խնդիրները դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից և համապատասխան մեթոդաբանությունների մշակման հարցում ուսումնասիրվի նաև միջազգային փորձը։

➡️ Կողմերն ընդգծել են անմիջական և շարունակական քննարկումների և կառուցողական համագործակցության կարևորությունը խնդիրների համակողմանի դիտարկման ու միասնական լուծումների ձևավորման տեսանկյունից։

📌 Իր հերթին Լաուրա Գասպարյանը փոխանցել է ՄԻՊ հաստատության պատրաստակամությունը շարունակելու անմիջական քննարկումների ձևաչափը՝ խնդիրներին առավել հրատապ և օպտիմալ լուծումներ տալու նպատակով։

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930