Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի ենթարկված «Opel»-ում եղել են 9 հոգի, ո՞ւր էին գնում ընտանիքի անդամները

Ապրիլ 10,2026 19:45 Share

«Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կիլոմետր հատվածում՝ Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած «Opel» մակնիշի մեքենայի մեջ գտնվող ընտանիքի 4 անդամներին՝ մորն ու անչափահաս երեք երեխաներին, քիչ առաջ Գյումրի բժշկական կենտրոնից տեղափոխեցին մայրաքաղաք՝ մասնագիտացված տարբեր բուժհաստատություններ։

Այս ընտանիքի 5 երեխաներից երկուսը, որոնցից մեկը մեկ տարեկան տղա է, մյուսը՝ վեց տարեկան աղջիկ, մահացել են։

Ըստ նախնական տեղեկությունների, մահացել է նաև նրանց հայրը, տատիկը և ազգականներից մեկը։
Հիշեցնենք, որ վթարից տուժել են 11 հոգի, որոնցից 6-ը մահացել են, իսկ 5-ը՝ ծանր վիճակում են։

«BMW» մակնիշի մեքենայում եղել են մայր ու որդի, մայրը՝ 64-ամյա Լիա Հ.-ն, մահացել է, իսկ որդին, որը գտնվել է ղեկին, այս պահին Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ, Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 8 տուժածներ, որոնցից 5-ը երեխաներ էին, նրանցից երկուսը եղել են մահացած, երեքը՝ ընդունվել են ծայրահեղ ծանր վիճակում՝ բազմաթիվ վնասվածքներով։

Նրանց վիճակը կայունացնելուց հետո քիչ առաջ տեղափոխել են Երևան՝ մասնագիտական հիվանդանոցներ։ Սանավիացիայի միջոցով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխեցին նաև այս երեխաների մորը։

Գյումրի բժշկական կենտրոն տեղափոխված մեծահասակներից մեկը ևս եղել է մահացած, մյուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում է եղել, խոսքը երեխաների մոր մասին է, երրորդ տուժածի վիճակը ևս ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մեր շրջանառվող տեղեկությունների համաձայն, «Opel» մակնիշի մեքենայում գտնվող ընտանիքի 9 անդամները՝ ամուսինները, սկեսուրը, հարսի եղբայրը ու հինգ երեխաները, ծնունդ էին գնում։
Ընտանիքից, փաստորեն, փրկվել են միայն մայրն ու երեք երեխաները։ Նրանք Ջրառատ գյուղից են։

Իսկ «BMW» մակնիշի ավտոմեքենայում գտնվող մայրն ու որդին Սարակապ գյուղի բնակիչներ են։ Նախնական տեղեկություններով, «BMW» և «Opel» մակնիշի մեքենաները հանդիպակաց են դուրս եկել, բախվել են միմյանց, որի հետևանքով BMW-ն գլորվել է ձորը։ Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930