Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանց կռիվը Աստծո դեմ է։ ՔՊ-ում վոժդն ինչ ասում է, ուսապարկերը հետևից սկսում են կրկնել». Խաչիկ Մանուկյան

Ապրիլ 10,2026 20:33 Share

«Հայելի» ակումբում անդրադառնալով իսրայելա-ամերիկա-իրանական պատերազմի ընթացքին և զուգահեռ տանելով Հայաստանի հետ, 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանն ասաց. «Ես հիշում եմ առաջին օրերը, երբ Իսրայելը ռմբակոծում էր Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հրեաները նկուղներում թռվռում էին և գոռում «Առյուծի մռունչ», «Առյուծի մռունչ»։ Ես զարմանում էի, թե ինչպես կարող են մահն ու ավերը երջանկացնել որևէ մեկին։ Այս դեպքում, փաստորեն, երջանկացնում էին։ Բայց դա շատ արագ փոխվեց վնգստոցի։

Իրանը ցույց տվեց, որ անպարտելիներ չկան։ Իրանը կանգնած է ճշմարտության կողմը, Իրանը կանգնած է մարդկային արժեքները վեր հանելու կողմը և իր դարավոր ավանդույթները չի ուրանում, այդ ավանդույթների տերն է։ Իսկ նրանք, ովքեր անհեր, անմեր զանգվածներ են, գլոբալիստ են և ուզում են աշխարհը, մարդկանց կտրել իրենց արմատներից, հիշողություններից, սարքեն զոմբիներ, այդ մարդիկ ոչնչի չեն տիրապետում, հեշտ կառավարելի են դառնում, իրենց համար արժեքը փողն է։

Իրենց կռիվը Աստծո դեմ է։ Կարդում էի Վաչագանիս գրառումները։ Հետաքրքիր բան է ասում։ Ասում է՝ ձեզ կհագցնեն աշխարհաքաղաքացու զգեստները, ձեզ ազգային մշակույթից կզրկեն։ Բայց մի այլ բան էլ էր ասում. «Սրանց կռիվը Աստծո դեմ է»։

Ես շատ ուզում եմ, որ Իրանը կարողանա վերջնական հաղթանակ ունենալ և ցույց տալ, որ ազգերն իրենց ինքնությունը պիտի պահեն, պիտի կարողանան իրենց դարավոր մշակույթների կրողը լինել և նոր արարումների գնալ։

Մենք հիմա մեզանում էլ դա տեսնում ենք։ Սրանց կռիվը Աստծո դեմ է։ ՔՊ-ական խմբակը հետաքրքիր է։ Վոժդն ինչ ասում է, ուսապարկերը հետևից սկսում են կրկնել։ Ինքնուրույն մտածողություն չունեն։ Սրանց մեջ որևէ մեկը չգտնվեց, որ ասի. «Արա, դե չի կարելի»։

Դավիթին ինչո՞ւ հարվածեցիք։ Այդ գերազանց սովորող, պարկեշտ, կարգին հայ տղային։ Դուք իմ երկրում դրական իմաստով որևէ լուրջ բան անել չեք կարող, և դրա համար ձեռնամուխ եք եղել կործանելու։ Այս ութ տարիները բավական ժամանակ էր, որպեսզի շատ լուրջ խոցեք իմ երկիրը, իմ ազգը։ Բայց այդ խոցվածությունը մահացու չէ։ Մենք դեռ շանս ունենք ապրելու, լինելու, մեր ինքնությունը մոլորակի վրա պահելու։ Եվ բոլոր ամբարտավանները, որ ներսից, դրսից գուժում են իմ երկրի, իմ ժողովրդի մահը, չարաչար սխալվում են։

Ինչպես այն հրեաները թռչկոտում էին իրանցիների մահվան վրա և «Առյուծի մռնչոց» էին գոռում, ինչը վնգստոցի փոխվեց, նույնը ձերն է լինելու»,- ասաց Խաչիկ Մանուկյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930