Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանի որոշման հիման վրա Ամենայն հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի». Արա Զոհրաբյան

Ապրիլ 10,2026 20:20 Share

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է.

«Դատարանի որոշման հիման վրա Ամենայն հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի։

Ինչպես գիտեք, ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Ամենայն հայոց Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը։
Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը։

Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին։ ՀՀ գլխավոր դատախազությունը (դատախազ Խաչատուր Գալստյան) որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին։ Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան։

Այսօր՝ 10.04.2026թ., Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել Ամենայն հայոց Կաթողիկոսի պաշտպանական բողոքը բավարարելու մասին։ Դատարանի որոշման հիման վրա Ամենայն հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ունի վերացման ենթակա լինել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930