Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անգամ հարուցված քրեական վարույթի պայմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությունը շարունակում է մնալ տեղեկությունը տնօրինող մարմին և պարտավոր էր տրամադրել Հայցվոր կազմակերպության կողմից տեղեկատվությունը և սույն դեպքում խոսքը ոչ թե նախաքննության տվյալների հրապարակման մասին է, այլ այն տեղեկությունների տրամադրմանը, որը տնօրինում է ՆԳՆ-ն։
Դատարանը իրավաչափ է համարել Վարչական դատարանի այն եզրահանգումը, ըստ որի՝ ՆԳՆ-ն պարտավոր է ապահովել տեղեկատվության ազատության իրավունքը՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և օրենքով սահմանված ժամկետներում տրամադրել պահանջված տեղեկությունները։
Հակառակ դեպքում կխախտվի հայցվոր կազմակերպության տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչը անթույլատրելի է։
ԻՊԱՍ-ը անհրաժեշտ է համարում փաստել, որ 2024թ. հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից կիրառված հատուկ միջոցների մասին տեղեկատվությունը չհրապարակելը և իրավապաշտպան հասարակական կազմակերպության հարցումը մերժելը տեղեկատվության ազատության իրավունքի լրջագույն հետընթաց է, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության հանրային հաշվետվողականության խաթարում, քանի որ նախորդ տարիներին (2016թ., 2018թ.) ՀՀ ոստիկանության զորքերի կողմից խաղաղ հավաքների ժամանակ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ կիրառված հատուկ միջոցի քանակի, տեսակի և այն գործադրած և զեկուցագիր ներկայացրած ոստիկանների թվի վերաբերյալ տրամադրվել է ՀՀ ոստիկանության կողմից նույնիսկ քրեական վարույթ հարուցված լինելու պայմաններում։
Կարդացեք նաև
Գործի մանրամասները՝ այստեղ
«ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՀԿ


















































