Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի պատգամավորները կմասնակցեն ԱՊՀ հանձնաժողովների նիստերին

Ապրիլ 10,2026 22:02 Share

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կմասնակցեն Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի Էկոնոմիկայի և Ֆինանսների, Գիտության և Կրթության, ինչպես նաև Մշակույթի, Տեղեկատվության, Տուրիզմի և Սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նիստերին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեղամ Նազարյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։

Պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում կլինի 2026 թվականի ապրիլի 15-17-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930