Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ Թուրքիայի ռազմական պատասխանատուների հայտարարությունը հայ գեներալիտետի՝ կառավարության ղեկավարի հրաժարականի պահանջի հետ կապված, միջամտությո՞ւն է մեր ներքին գործերին». Նարեկ Կարապետյանը՝ «Առաջին լրատվականին»

Ապրիլ 10,2026 22:40 Share

«Առաջին լրատվականի» հարցազրուցավար Աննա Դանիելյանի հարցին, թե Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները մեր ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կամ Պուտինի հայտարարությունը ռուսամետ ուժերի մասնակցության ցանկության մասին արդյո՞ք արտաքին միջամտություն չէ մեր ներքին գործերին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հակադարձեց հարցով.

«Իսկ դուք, օրինակ, Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը մեր գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, երբ հայ գեներալիտետը հայտարարություն էր տարածել երկրի ներքին հարցերով՝ կառավարության ղեկավարի հրաժարականի հետ կապված, դուք ինչպե՞ս եք գնահատում, միջամտությո՞ւն է մեր ներքին գործերին։

Ինչո՞ւ են Թուրքիայի ռազմական պատասխանատուները խառնվում Հայաստանի գործերի մեջ և ինչո՞ւ են աջակցում։ Կասկածելի չէ՞։ Ո՞ւմ եք հրավիրել, որ դա քննադատել է։ Այսքան ժամանակ ձեր տաղավարում այդ ուղղությամբ քննադատություն եղե՞լ է։ Մենք պետք է դադարեցնենք յուրաքանչյուր կողմի միջամտությունը։ Թե չէ Հայաստանը կդառնա տարածաշրջանային երկրների հետաքրքրությունների հակադրությունների կիզակետ։ Թուրքիայի հայտարարություններից հետո Թուրքիան դուռ է բացում։ Բայց մենք պետք է հասնենք նրան, որ ոչ մի երկիր չմիջամտի Հայաստանի ներքին գործերին»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930