ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպեց Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ՝ դոկտոր Բրյուս Պողոսյանի հետ՝ վերահաստատելու կրթական գործընկերությունների ամրապնդման և ամերիկյան մոդելի այս առաջատար բուհի հետ ակադեմիական համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Գործերի հավատարմատար Ալենը Հայաստանի ամերիկյան համալսարանում զրուցեց նաև ուսանողների հետ՝ ներկայացնելով ԱՄՆ 250-ամյա հոբելյանի կապակցությամբ տարվա ընթացքում «Ազատություն 250» խորագրի ներքո կազմակերպվող միջոցառումները։
Նա պատասխանեց ԱՄՆ քաղաքականության և հայ-ամերիկյան աճող գործընկերության մասին ուսանողների հարցերին։
Կարդացեք նաև
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն


















































